Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«ԲՀԿ-ի հետ կապված պատմությունը բազմիցս մեկնաբանվել է: Այնուամենայնիվ, ի՞նչ է տեղի ունեցել այս տարվա փետրվարի առաջին կեսին: Այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է համեմատել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունն այն ժամանակ և հիմա: Հիշենք, նա խոսել է բազմաթիվ թեմաներով՝ տնտեսական քաղաքականություն, սահմանադրական փոփոխություններ, Պերմյակով, եղել են նաև զուտ պոպուլիստական անդրադարձներ՝ արագաչափեր, կարմիր գծեր և այլն: Նույն թեմաները զարգացնում էին նաև Քոչարյանին համակրող կայքերը և առանձին քարոզիչները:
Եվ հանկարծ այս ամբողջ քաղաքական ակտիվությունը բավականին կտրուկ ձևով նվազեց: Օբյեկտիվ պատճառներ դրա համար չկան: Իշխանությունը կարծես թե չի հրաժարվել սահմանադրական փոփոխություններից չնայած՝ ո՞վ գիտի], տնտեսական իրավիճակը շարունակում է նույնքան տխուր մնալ, Պերմյակովը չի հանձնվել հայաստանյան արդարադատությանը, օրինազանց վարորդները շարունակում են «տուգանքի թղթեր» ստանալ և դժգոհել: Եթե քննադատության առիթները մնացել են, ապա ինչո՞ւ այն այլևս չի հնչում համապատասխան շրջանակների կողմից: Ուրեմն ինչ-որ բան փոխվել է Հայաստանից դուրս: Կամ ավելի ճիշտ՝ նրանց, ովքեր հույսեր էին կապում այդ «դրսի» հետ, հասկացրեցին, որ այդ հույսերը սնամեջ են»,–գրում է թերթի խմբագիրը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։