«Աժ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկած կառավարության օրենսդրական նախաձեռնություններից մեկը վերաբերում է «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելուն: Ըստ այդմ՝ կառավարությունն առաջարկում է «պետական պարտք» բառը օրենքի 5-րդ հոդվածի 5,6 և 7-րդ կետերում փոխարինել «կառավարության պարտք» բառերով, ինչը կառավարությանը թույլ կտա աճպարարություն անել և պետական պարտքը բաժանել երկու մասի՝ կառավարության և Կենտրոնական բանկի: Այս դեպքում մեր պետական պարտքից մոտ 500 մլն դոլարը դուրս կգրվի, քանի որ դա ԿԲ պարտքն է, ինչը նշանակում է, որ կառավարության պարտքը կփոքրանա և առաջիկայում ևս 500 մլն դոլար վարկ վերցնելու հնարավորություն կառաջանա»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Շուստրիություն» պետական մակարդակով. «Ժամանակ»
