«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 15-ին Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի մոտակայքում սպանված, ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Իվան Նովիկովի գործը դարձել է ՀՀ գլխավոր դատախազության և քննչական կոմիտեի «կռվախնձորը»: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ նշված օրը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի սպանված ժամկետային զինծառայողի գործով ձերբակալվել էր նույն զորամասի պայմանագրային զինծառայող 21-ամյա Իվան Բոսխոմջիեւը, որն ընդունել էր իր մեղքը:
Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ դեպքից երկու օր անց ռուս իրավապահները գրություն են ուղարկել հայ իրավապահներին՝ հղում անելով Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա միջպետական համաձայնագրին, խնդրել են տրամադրել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործը:
Եվ, ահա, երեկ «Ժողովուրդ»-ը նախ ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեց պարզել, թե ինչու է ուշացնում գործը ռուս իրավապահներին հանձնելու հարցը: «Ժողովուրդ»-ին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից գրավոր հայտնեցին. «2015 թվականի հունիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունից Շիրակի մարզի դատախազություն է ստացվել նշված քրեական գործը եւ դեպքի վայրի զննությամբ առգրավված առարկաները ՀՀ գլխավոր դատախազության միջոցով դրանք Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժին ուղարկելու միջնորդությամբ»…
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: