Եվրոպա լիգայի 2015-16 թթ. խաղարկությանը պատրաստվող «Ալաշկերտի» կազմում տեղի են ունցեղել զգալի փոփոխություններ, հաղորդում է ակումբի մամլուլի քարտուղարությունը
Ավարտվել են հետեւյալ ֆուտոլիստների պայմանագրերը եւ նրանք այլեւս «Ալաշկերտում» չեն. Նարեկ Դավթյան, Նարեկ Գյոզալյան, Արման Հովհաննիսյան, Ստեփան Ղազարյան, լեգեոներներ՝ Դուշան Մլադենովիչ ևԴարկո Վուչիչ:
Միևնույն ժամանակ, «Ալաշկերտի» հետ պայմանագրեր են կնքել և թիմի կազմը համալրել մի շարք ֆուտբոլիստներ. Խորեն Վերանյան, Արտակ Գրիգորյան, Գևորգ Պողոսյան, Անդրանիկ Ոսկանյան, Ռաֆայել Ղազարյան, Գևորգ Կարապետյան, Գևորգ Կասպարով և ուկրաինացի լեգեոներ Օլեքսանդր Վոլչկով:
Աղբյուրը նշում է նաև, որ թիմը կարող են համալրել ևս երեք օտարերկյա ֆուտբոլիստներ: