«Հունիսի 19-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակից կմեկնարկի հավաք-երթ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, որի նպատակն է ցույց տալ մեր պահանջատեր լինելն ու նախազգուշացնել, որ հետևողական ենք խնդրին և թույլ չենք տա ոչ մի լումայի թանկացում:
Միասին ցույց տանք ՀՀ քաղաքացու միասնականությունն ու վճռականությունը: Ո՛չ մի լումա ավել չենք վճարելու, ներկայիս սակագինն արդեն իսկ ապօրինի է:Լինենք պահանջատեր:Հիշեցնում եւ նախազգուշացնում ենք,որոշողը մենք ենք»:
Հաղորդագրությունը տարածվել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից: