Այսօր ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ակցիզային հարկի» մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն՝ 56 կողմ, 38 դեմ և 2 ձեռնպահ քվեարկությամբ:
Փոփոխված նախագծով ԵՏՄ-ի հետ ներդաշնակեցման համար առաջարկվում է ավելացնել ծխախոտի, օղու, բենզինի ու դիզվառելիքի ակցիզային հարկի դրույքաչափերը:
Քվեարկության դրվեց «Հայփոստը» մասնավոր ընկերությանը վաճառելու մասին նախագիծը, որն էլ 61 կողմ, 22 դեմ և 16 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց:
Իրար հետևից ընդունվեցին նաև այլ օրենքի նախագծեր: