Վրացական «Ռուսթավի- 2» հեռուստաընկերությունը ցուցադրել է ջրհեղեղի ժամանակ Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած վագրի առաջին լուսանկարները, որոնք արվել են ականատեսների կողմից, փոխանցում է sputnik-georgia-ն։
Интерфакс-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունը վերջին օրվա ընթացքում քաղաքացիներից ստացել է 47 հեռախոսազանգ, ովքեր հայտնել են, որ տեսել կամ լսել են վագրի ձայնը։ Բոլոր այդ զանգերի նշված ուղղություններով ուղարկվել են ոստիկաններ և հատուկ ջոկատներ, սակայն տեղեկությունները չեն հաստատվել։