Որքանո՞վ է արդարացված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից կայացրած էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամով թանկացնելու որոշումը:
Այս թեմայի շուրջ YerevanNews.am-ը խոսեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ:
- Որևէ արդարացնող հանգամանք գոյություն չուներ: Ընդհամենը նախկին հանցագործությունները կոծկելու եղանակ է, և այդ վատնված գումարների պատասխանատվության խնդիրը դրվում է հասարակության վրա:
Խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ այս եղանակով փորձ է արվում վճարել Նաիրիտում առաջացած պարտքերը: Սա իրատեսակա՞ն է:
- Ոչ: Նույնը, եթե դա լինի խնդիրը, ապա նշանակում է մեկ այլ հանցագործության գումար է կոծկվել: Ինչո՞ւ, Նաիրիտի պահը ի՞նչ էր: Նաիրիտը էլի հանցագործության արդյունքո՞ւմ նման իրավիճակում չհայտնվեց:
Պարոն Մարտիրոսյան այսօր ժամը 18:30-ին Ազատության հրապարակից կմեկնարկի հավաք-երթ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: Դուք և Ձեր համախոհները կմասնակցե՞ք պայքարին:
- Այո, պարտադիր: Ոչ միայն ես, այլև «Ժառանգության» բազմաթիվ անդամներ: Իհարկե, պայքարը դեռ շարունակվում է:
Ըստ Ձեզ որոշումը փոփոխել հնարավո՞ր է: Պայքարը ինչ-որ արդյունքի կհանգեցնի՞:
- Որոշումը փոփոխել իհարկե հնարավոր է: Եթե մեր քաղաքացիները ցանկանան կփոփոխեն, եթե չցանկանան չեն փոփոխի: