Այսօրվանից «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը կծավալի իր գործունեությունը բարեկարգված և տեխնիկապես զինված գրասենյակում: Գրասենյակի վերանորոգմանը աջակցել է «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամը, որի հիմնադիրն է ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Ջանիբեկյանը։
Բացի գրասենյակը կահավորելուց ու վերանորոգելուց, իրականացրել են նաև մի շարք այլ նախագծեր, որոնցից են՝ «Մեկ հայ մեկ հոդված», «վիքիակումբներ» և այլ նախագծերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանը:
Պարոն Հակոբյանը մասնավորածես ասաց. ««Մեկ հայ մեկ հոդված» նախագիծը բավական մեծ հաջողություն ունեցավ ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում, և նախագծին անդրադարձան միջազգային տարբեր լրատվամիջոցներ: Բայց խոսքը միայն նյութական ներդրման մասին չէ, որը թեև բավական մեծ է եղել, համագործակցությունը նաև ինտելեկտուալ դաշտում էր: Այդ համագործակցության շնորհիվ հայկական Վիքիպեդիայի էջում տեղադրվել են հազարավոր հոդվածներ, որոնց շնորհիվ մեր դիրքը բարելավել են մյուս էջերի շրջանակում»:
Նրա խոսքերով ներկայումս Վիքիպեդիայում հայալեզու հոդվածերի թիվը անցել է 170 հազ.- ի սահմանը:
Իսկ «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի տնօրեն Սուսաննա Մկրտչյանն ասաց, որ այժմ Վիքիպեդիայի հայալեզու էջն ունի 40 հազ. գրանցված խմբագիրներ, որոնցից 600-ն ակտիվ աշխատում են:


