ԻՆչպես հայտնել ենք (ուղիղ), Ազատության հրապարակում մեկնարկել է «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած հավաք-երթը, որը ուղղված է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: 

Հավաք-երթին մասնակցում են բազմաթիվ մարդիկ, որոնք արդեն իսկ հայտարարել նստացույց սկսելու մասին: Քաղաքացիներն իրենց հետ բերել են տարբեր կարգախոսերով ցուցապաստառներ, որոնցից մեկի վրա գրված է` Бибин, го хоум: 

«Ինչպես որոշել են, այնպես էլ չեղյալ կհայտարարեն»,- հավաքի մեկնարկին հայտարարեցին նախաձեռնության անդամները։