Աղդամի զորամասերից մեկի զինծառայող Ալիսման Աբբասլըն, ով ծննդով Բեյլագանի շրջանից է, հունիսի լույս 19-ի գիշերը հրազենային վիրավորումից մահացել է, հաղորդում է «Ազադլըգ» թերթը։

Տեղեկության համաձայն` գնդակը դիպել է զինվորի կոկորդին: Զինվորի ընտանիքին փոխանցել են, որ նա գողացել է զենքի պահեստի բանալին, վերցրել զենք և ինքնասպան եղել:

«Ալիսման Աբբասլըն արդեն 1,5 տարվա զինծառայող էր և շուտով պետք է զորացրվեր: Զինվորի հարազատները նրա ինքնասպանության դիմելու վարկածին չեն հավատում: Նրանք գտնում են, որ Ալիսմանը սպանվել է ուրիշի կողմից»,- փոխանցում է թերթը:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին հաղորդել էինք նույն Բեյլագանի շրջանի ավարական Կատեխ գյուղից բանակ զորակոչված Էլվին Էտիբար օղլու Դերվիշովի սպանության մասին։

Նշենք նաև, որ գժբախտ պատահարներով կոծկած սպանություններն են էլ շարունակվում, որի անվան կոծկվեց Ալլախյար Մամեդովի սպանությունը։