Հետընտրական զարգացումների մասին խոսելիս այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննսիսյանն ասաց, որ  հասարակությունն է ոտքի կանգնել.«Սա Րաֆֆի Հովհաննսիյանը չի, սա հասարակությունն է, որ ոտքի է կանգնել»,-­հայտարարեց Հովհաննիսյանն ու հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ունի մի պրոբլեմ  և այդ խնդիրն այն է, որ պետք է կարողանա այդ ալիքը պահել:

Ըստ Քաղաքագետների միության նախագահի Րաֆֆի Հովհաննիսյանին խանգարում է Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները և նա պետք է չմասնակցեր այս ընտրություններին՝ հնարավորություն տալով նախագահական ընտրություններին չմասնակցած քաղաքական ուժերին, որպեսզի նրանք մասնակցեին:

«Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը երդում է տալու Արտաշես Գեղամյանի, Վիկտոր Դալլաքյանի, Արթուր Բաղադասարյանի առաջ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը երդում է տալու ժողովրդի առջև»,­ ասաց Հմայակ Հովհաննիսյանը և Սերժ Սարգսյանի երդմնակալությանը մասնակցող քաղաքական ուժերի մասին խոսելիս կանխատեսեց, որ ԲՀԿ­-ն այդ օրը կմասնակցի կիսատ­-պռատ:

Հմայակ Հովհաննիսյանն այսուհանդերձ նշեց, որ այնուամենայնիվ Սերժ Սարգսյանը պետք է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ գար համաձայնության, որպեսզի նշանակվեր արտահերթ խորհրդարանական ընտրություններ: