Հյուսիսայի Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց կողմից ստեղծվել է դեղամիջոց, որը թույլ է տալիս պայքարել «MERS» անվանմամբ կորոնավիրուսի, Էբոլա վարակի և ՁԻԱՀ-ի դեմ: Ստեղծված միջոցը անվանվել է «Kymdan -2»: Դրա ստեղծման հիմքում ընկած է կարմիր ժենշենի էքստրակտ, ինչպես նաև հազվագյուտ հողային տարրեր:
Այս մասին հայտարարել է Առողջպահության ինստիտուտի տնօրեն Ցոյ Չխան Սիկը: Նրա խոսքերի հավաստիությունը, հայտնի պատճառներով, ստուգել չի հաջողվել:
Այժմ Կորեայում ահագնանում է «MERS» վիրուսը, որը սկզբնական փուլում սչնչով չի տարբերվում սովորական գրիպից, սակայն արագությամբ ոչնչացնում է թեքերը: Սաուդյան Արաբիայում վարակվածների 40%-ը մահացել են: