Կոլումբիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալել է հոնդուրասցի մի կնոջ, ով անրհեստական կրծքերի միջոցով տեղափոխել էր 1.5 կգ հեղուկ կոկաին։

Նրան ձերբակալել են Բոգոտայի օդանավակայանով ճամփորդելիս։

22-ամյա այս կինն ուղեվորվելու էր Իսպանիա։ Նրա ջղային վիճակը կասկածներ է առաջացրել ոստիկանների մոտ, ովքեր նրան քննության են ենթարկել և բացահայտել են իրողությունը։

Նա հայտնել է, որ արևմտյան Կոլումբիայում գաղտնի հիվանդանոցում է կատարել այս գործողությունը, և նա թմրանյութը պետք է հասցներ Բարսելոնա քաղաքը։

Նշենք, որ Կոլումբիայում տարեկան 300 տոննա կոկաին է արտադրվում և զանազան եղանակներով տարածվում է աշխարհում։