Ինչպես տեղեկացրել ենք, հունիսի 19-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակից մեկնարկած հավաքի ընթացքում որոշվեց սկսել նստացույց մինչև էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման բեկանումը։
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության երիտասարդներին, որոնք երեկվանից նստացույց էին կազմակերպել Ազատության հրապարակում, ՀՀ քաղաքացիները մոտենում են, գովասանքի խոսեր ասում, աջակցություն առաջարկում:
Նշենք նաև, որ նախաձեռնության մասնակիցները իրենց ֆեյսբուքյան խմբի միջոցով օգնություն էին խնդրում բոլոր մտահոգ քաղաքացիներից: