Առաջին ամառային եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամենայն հավանականությանբ բռնցքամարտում մեր ճանապարհները ամուր փակել են: Անզեն աչքով էլ երևում էր, որ Սամվել Բարսեղյանը շատ ավելի ակտիվ է ու շատ է հարվածում: Բայց կոճակ սեղմողների խիղճը մաքուր չէր»:
Հիշեցնենք, որ Սամվել Բարսեղյանի մրցակիցը բուլղարացի Էլիան Դիմիտրովն էր: 3 ռաունդերում մրցավարների ընդհանուր որոշմամբ 60 կգ քաշային կարգում հանդես եկող մեր հայրենակիցը պարտվեց 27:30 հաշվով: