Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին իր 100-րդ խաղն է անցկացրել Արգենտինայի ազգային հավաքականի կազմում՝ Ամերիկայի գավաթի խաղարկության հերթական հանդիպման ժամանակ:
«Ոսկե գնդակ» մրցանակի քառակի դափնեկիր Լեոնել Մեսսին իր նորամուտն Արգենտինայի ազգային ընտրանու կազմում նշել է 2005 թվականի օգոստոսին՝ Հունգարիայի հետ ընկերական խաղում:
Հանդիպման 64-րդ րոպեին, խաղադաշտ դուրս գալով Լիսանդրո Լոպեսի փոխարեն, 18-ամյա Մեսսին ստիպված էր 45 վայրկյան անց այն լքել՝ կարմիր քարտ ստանալու պատճառով:
Հատկանշական է, որ այդ միջադեպից հետո Մեսսին ազգային հավաքականի կազմում մինչ օրս ընդամենը 4 դեղին քարտ է ստացել: