Հունիսի 20-ին, Ադրբեջանում, Գախ - Շեքի ավտոճանապարհի առաջին կիլոմետրում «Նիվա» մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակած երթևեկության գոտի և բախվել է բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետ, տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից։

Համաձայն հաղորդագրության, վթարի հետեւանքով մահացել են Մերսեդեսի» վարորդը և ուղևորը, և «Նիվայի» վարորդն ու ուղևորները, որոնք Ադրբեջանի սահմանապահ ծառայության զինծառայողներ էին։ 

Ըստ նախնական տվյալների, վթարը տեղի է ունեցել «Նիվայի» բարձր արագության պատճառով, որի մեջ եղել են՝

  • կրտսեր ենթասպա Մաարիֆ Ալիջան օղլու Աբասովը,
  • կրտսեր ենթասպա Աժդար Փաշա օղլու Նիֆթիևը,
  • կրտսեր ենթասպա Անար Իխտիյար օղլու Շամիլլին։ 

Այսպիսով, Ադրբեջանի սահմանապահ ծառայության ենթասպաները գնալով այս աշխարհից հետները տարել են 2 քաղաքացիական անձանց։

Հիշեցնենք, որ նախորդ կորուստը ադրբեջանական բանակում եղել է հունիսի լույս 19-ի գիշերը հրազենային վիրավորումից մահացել է Ալիսման Աբբասլըն։