Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպական խաղերում այսօր սամբիստ Աշոտ Դանիելյանը հաղթանակով սկսեց պայքարը, հայտնում է Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:
Իր համար նոր` 90 կգ քաշային կարգում, Դանիելյանը գոտեմարտեց մոլդովացի Վալերի Մելաշևիչիի հետ:
Մեր մարզիկը շատ արագ կիրառեց ցավեցնող հնարք, և մրցակիցն անձնատուր եղավ:
Կիսաեզրափակիչում Աշոտ Դանիելյանը կմրցի բելառուս Անդրեյ Կազուսիոնակի հետ:
Տիգրան Կիրակոսյանը տանուլ տվեց առաջին գոտեմարտը:
Այժմ սպասում ենք Սոսե Բալասանյանի ելույթին: