Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի ծառայություններով, գրում է Guardian-ը:
Ակումբի ղեկավարությունը համաձայն է փոխարենը մադրիդցիներին թույլ տալ գնել դարպասապահ Դավիդ դե Խեային:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «կարմիր սատանաները» մերժել էին «Ռեալի» ՝ դե Խեայի տրանսֆերի համար18 մլն դոլար տրամադրելու առաջարկը:
Որոշ լրատվամիջոցների հաղորդմամաբ՝ Ռամոսը որոշել է լքել «Ռեալը» այս ամռանը: Նշվում է, որ պաշտպանը դժգոհ է ակումբի ղեկավարության հետ հարաբերություններից: