Իտալական «Ինտերն» իր թվիթերյան պաշտոնական էջում հայտարարել է «Մոնակոյի» կիսապաշտպան Ջեֆրի Կանդոգբիային ձեռք բերելու մասին լուրը:
Ֆրանսիացու հետ պայմանագիրն արդեն ստորագրված է, և ֆուտբոլիստը վաղը կլինի Իտաիայում՝ բժշկական զննություն անցնելու համար: Տրանսֆերի արժեքը չի հաղորդվում:
Կանդոգբիայի համար պայքարում «Ինտերը» հաղթեց «Յուվենտուսին» և «Միլանին»: Վերջինս պատրաստ էր 22-ամյա ֆուտբոլիստի համար 35 մլն եվրո վճարել:
Անցած մրցաշրջանում Կանդոգբիան ընդհանուր առմամբ 33 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: