Արևելյան Լիբանանի սիրիական սահմանագծում մեծ թիվով վրաններ են տեղադրվել, որտեղ ապաստանել են սիրիացի փախստականները։
Նրանց մեջ է նաև 12 ամյա Հալա անունով մի աղջիկ, որ երկու տարի առաջ կորցրել է իր մայրիկին, իսկ հայրը առևանգվել է մուսուլմանականների կողմից։ Նա վրանում ապրում է ընտանիքի մյուս անդամների հետ՝ ընդհանուրը 9 հոգի։
Անցած տարի, Երբ Անջելինա Ջոլին այցելել է այս վրանաբնակներին, Հալան խոր տպավորություն է թողել նրա վրա, երբ նրան հարցրել է, թե «ի՞նչ կուզե»,Հալան պատասխանել է, «ոչինչ, միայն այցելեք մեզ»։
Անցած ուրբաթ անակնկալ Անժելինան իր դստեր հետ եկել է մասնավորապես այցելելու Հալային, մի քանի ժամ մնացել է վրանում, հանձնել բերած նվերները, 9 ամյա դուստրն էլ է խաղացել նրա հետ, սովորեցրել է նրան անգլերեն տառերով գրել մի քանի բառ։
Դուրս գալուց Անջելինան հայտնել է, որ շատ մեծ գոհունակություն է ունեցել այս այցելությունից։