Թուրքական Posta թերթի տեղեկություններով երկրի նախագահի հարազատ "Արդարություն և զարգացում կուսակցությանը" հաջողվել է Դեվլեթ Բախչելիի ղեկավարած "Ազգայնական շարժում կուսակցության" հետ ձևավորել ԿՈԱԼԻՑԻՈՆ կառավարություն...Հիշեցնեմ,որ այս ՄՈԼԻ ՀԱՅԱՏՅԱՑ և ֆաշիստական կուսակցությունը վերջին պարլամենտական ընտրություններում ստացավ ընտրողների ձայների 16,4% և օրենսդիր մարմնում ունի 80 պատգամավոր...Ըստ թուրքական պարբերականի, Ռ.Էրդողանը նախընտրել է կոալիցիա ձևավորել ՀԵՆՑ այս քաղաքական ուժի հետ,որը ավելի ՄԵՂՄ պահանջներ է ներկայացրել...
Այսպես,Դ.Բախչելին պահանջել է արտգործնախարար նշանակել "Իսլամական համագործակցության կազմակերպության" նախկին ղեկավար Էքմելեդին Իսհանօղլուին...Թուրքիայի օրենսդիր մարմնի ղեկավար կդառնա "Ազգայնական շարժում կուսակցության" անդամներից մեկը...Ռ.Էրդողանը նաև համաձայնել է Ներքին գործերի նախարարի և ֆինանսների նախարարի պաշտոնները ևս տրամադրել ԱՇԿ-ին(MHP)... ՆԳՆ-ի նախկին ղեկավար Մուրադ Բեշիշօղլուն կվերադառնա իր պաշտոնին,իսկ Թուրքիայի Կենտրոնական Բանկի նախկին ղեկավար Դիրմուշ Յլմազը կդառնա ֆինանսների նախարար...
Հ.Գ.Եթե այս լուրը հաստատվի,ապա կիրականանան ամենահոռետեսական կանխատեսումները հայ-թուրքական հարաբերությունների ապագայի հարցում...Ֆաշիստական գաղափարախոսությամբ հայտնի "Ազգայնական շարժում կուսակցությունը" և նրա պարագլուխ Դեվլեթ Բախչելին ՄԻՇՏ հանդես են եկել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման դեմ...Դ.Բախչելին 2009 թ-ին. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների կատաղի քննադատողներից էր,ով մեղադրում էր վարչապետ Ռ.Էրդողանին ազգային շահերը ոտնահարելու և Ադրբեջանին ԴԱՎԱՃԱՆԵԼՈՒ մեջ...
Հիշեցնեմ,որ "Ազգայնական շարժում կուսակցութունը" ԱՀԱԲԵԿԻՉ Արփասլան Թյուրքեշի "Գորշ գայլեր" կազմակերպության հետնորդն է...Դ.Բախչելին հայ հասարակությանը հայտնի դարձավ,երբ 2010 թ. հոկտեմբերի 1-ին իր համախոհների հետ Անիի եկեղեցիներից մեկում ՆԱՄԱԶ էր կազմակերպել...Իր այս քայլը Դ.Բախչելին "բացատրեց" հետևյալ կերպ."Նամազ անելով Անիում, մենք, այդպիսով, կբացենք խորհրդարանի աշնանային նստաշրջանը և կհիշենք մեր ուսուցիչ Արփասլան Թյուրքեշին"...
Գագիկ Համբարյան՝ ֆեյսբուք