Ֆրանցիսկոս Պապը Իտալիայում իր առաքելությունում ծանր մեղադրանքներ է դրել այն մարդկանց ուսերին, որոնք զբաղվում են զինագործությամբ, ասելով. «Կեղծավոր են այն մարդիկ, որոնք զենքեր են սարքում։ Եթե նրանք նույնիսկ քրիստոնյա լինեն, ես նրանց քրիստոնյա չեմ համարի»։

Սա Պապի ամենածանր խոսքն է համարվում, որ ուղղվել է զենք սարքողներին և զենքերի վաճառականներին։

Պապը անդրադարձել է նաև երկու աշխարհամարտերում տեղի ունեցած ոճիրներին։

Առաջին աշխարհամարտի մասին խոսելիս նա նաև անդրադարձել է հայոց ցեցասպանությանը։