Human Rights watch մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունը բողոքի նոտա է հղել ադրբեջանական իշխանություններին, որոնք նախաքննական կալանքի տակ են առել երեք քաղաքական ակտիվիստների անօրինակ զենք կրելու մեղադրանքով: Ընդհանուր առմամբ իշխանությունները ձերբակալ են յոթ ակտիվիստների, որոնք կապ ունեն 2013 թվականի մարտի 10-ի խաղաղ ցույցերի հետ:
Նասիմի շրջանի դատարանը նախաքննական կալանքի տակ է առել Ուսեյիր Մամադլիին և Ռաշադաթ Ախունդովին մարտի 30-ին, իսկ Զաուր Գուրբանլուին ապրիլի մեկին: Երեքն էլ եղել են Nida երիտասարդ ընդդիմադիր կազմակերպության անդմաներ, որոնք խիստ կերպով քննադատում են ադրբեջանական իշխանություններին:
«Կարծես կառավարությունը ցանկանում է լռեցնել այս երիտասարդ ակտիվիստներին:Այս ձերբակալությունները նպատակ ունեն վախեցնել մյուս երիտասարդ կազմակերպությունների անդամներին, որոնք քննադատում են կառավարության քայլերը»,- այս մասին նշել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Ռաքել Դենբերը:
«Իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն յոթ քաղաքական ակտիվիստներին, ուսումնասիրեն նրանց ձերբակալության մանրամասները և հանեն մեղադրանքները մինչ գոյություն չունեն նրանց մեղադրանքը հաստատող փաստեր»,- նշում է Human Rights watch կազմակերպությունը:
Հիշեցնենք, որ մինչ այդ մարտի սկզբներին ադրբեջանական իշխանությունները ձերբակալել էին 4 այլ քաղաքական ակտիվիստների, որոնց տանը իբրև թե հայտնաբերել էին դյուրավառ շշեր և թմրամիջոցներ, որոնք նախատեսված էին ցույցերի ժամանակ ընդհանուր օգտագործման համար:Իրավապաշտպանները նշել են, որ երկու օր ձերբակալությունից հետ իշախնությունները թույլ չեն տվել հանդիպել ձերբակալվածների հետ:
Բոլոր ձերբակալվածները ակտիվ Facebook և Twitter օգտատերեր են, որոնք հաճախակի քննադատում են իշխանության կողմից կաշառակերության և մարդու իրավունքների ոտնահարումների դեպքերը: NIDA ակտիվիտները նաև «Facebook»-ում «Հեյդար Ալիևի անվամամբ» էջ են բացել, որ հիմնականում ծառայում է ծաղրանկարներիի, երգիծանքերի, և կառավարության քննադատության համար: