Ինչպես հայտնի է, 2015թ. հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվեց 6.93 դրամով սպառողների բոլոր խմբերի համար:
Այժմ փորձենք պարզել, թե սպառվող էլեկտրաէներգիայի քանակի անփոփոխ մնալու դեպքում որքանով կավելանա սպառողների ֆինանսական բեռը: Հաշվարկների հիմքում ընկած են ՀԷՑ-ի ֆինանսական հաշվետվությունները:
Այսպիսով՝ եթե հաշվի առնենք, որ հանրապետությունում ներկայումս գտնվող բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը շուրջ 450 հազար է, ապա կստացվի, որ յուրաքանչյուր ընտանիք (բնակիչ-բաժանորդ) թանկացման արդյունքում պետք է ՀԷՑ-ին տարեկան 30 հազար դրամ ավել վճարի:
Իսկ ընդհանուր առմամբ, հայաստանցիներիս վրա թանկացումը նստելու է տարեկան 36,7 միլիարդ դրամ: Այլ կերպ ասած, այս 7-դրամանոց թանկացման արդյունքում ՀՀ յուրաքանչյուր ընտանիք տարեկան շուրջ 80 հազար դրամի հավելյալ ֆինանսական բեռ կունենա, որը կարտահայտվի գնաճի, հարկերից վճարվող բյուջետային միջոցների հավելյալ ծախսի և այլ ձևերով:
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»