Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «հանքափորների» պաշտոնական կայքինտված հարցազրույցում կիսվել է Կիևի «Դինամոյի» դեմ կայանալիք առաջիկա խաղից ունեցած ակնկալիքներով:
- Ինչպես և «Դինամոյի» դեմ ցանկացած հանդիպում, այս մեկը նույնպես կանցնի անզիջում ու սկզբունքային պայքարում: Մեզ համար կարևոր է ևս մեկ հաղթանակ ավելացնել մեր հաշվին, և մենք խաղալու ենք Դոնեցկի ու մեր երկրպագուների համար:
- Հենրի'խ, հավանաբար Կիևի «Դինամոյի» ֆուտբոլիստներն ու երկրպագուները հույս կունենան, որ մրցաշարային աղյուսակում միավորների մեծ տարբերությունը կարող է ազդել ձեր մոտիվացիայի վրա:
- Թող նրանք այդպիսի հույսեր չունենան: Չնայած մենք 16 միավորով գերազանցում ենք նրանց, սակայն «Դինամոյի» դեմ խաղերը միշտ էլ առանձնահատուկ են մեզ համար: Նրանք Ուկրաինայի առաջնությունում ամենաբարդ մրցակիցներից են: Մենք լավ ենք հասկանում հանդիպման պատասխանատվությունը և կիրակի օրը խաղալու ենք ոչ միայն հաճույքի, այլև հաղթանակի համար:
- Համաձա՞յն ես, որ «Դինամոյի» համար հենց այս հանդիպումն է որոշիչ լինելու երկրորդ տեղի համար պայքարում:
- Մենք չենք մտածում, թե ովքեր են լինելու երկրորդը, երրորդն ու չորրորդը: Մեզ ավելի շատ մտահոգում են մնացած հանդիպումները: Չեմ կարող հարյուր տոկոս վստահությամբ ասել, որ կհաղթենք մնացած խաղերում, որովհետև գնդակը կլոր է, և բոլորն էլ ֆուտբոլ խաղալ գիտեն: Սակայն յուրաքանչյուր խաղում մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հաղթող ճանաչվենք:
ArmFootball.com