27-ամյա ամերիկացի Դալաս Վինսը, որը մնացել էր առանց դեմքի դժբախտ պատահարից հետո, ամուսնացել է Փարկլանդ քաղաքի հիվանդանոցի այցելու 29-ամյա Ջեյմսի Նեշի հետ, որտեղ երկուսն էլ բուժումներ էին անցնում:
Հյուսիսային Տեխասի բնակիչ Դալաս Վինսը ԱՄՆ առաջին հիվանդ Դալաս Վինսը, որը ունեցել է դեպքի ամբողջական փոխպատվաստում դոնորից, դժբախտ պատահարից երկու տարի անց ամուսնացել է նոյն հիվանդանոցում բուժումներ անցնող 29 ամյա Ջեյմի Նեշի հետ:
2008 թվականին Վինսը ստացել էր ծանր վնասվածքներ եկեղեցում կատարվող աշխատանքների ժամանակ:Էլեկտարական հոսանքի հարվածից նա բառացիորեն ոչնչացել էր:
Դալասը երեք տարի անցկացրել է կոմայի մեջ: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են տեսողության ամբողջական կորուստ: Նրա աչքերը, բերանը, քիթը, անգամ դեմքի վրա գտնվող մկանները ամբողջությամբ վառվել էին: Սակայն այս ամենով հանդերձ Դալասը զարմացրել էր բժիշկներին իր կամքի ուժով: 2009 թվականին Դալասը թողել էր հիվանդանոցը, իսկ մեկ տարի անց արդեն կարողանում էր ինքնուրույն քայլել: 2011 թվականին նրան կատարել են դեմքի փոխպատվաստում Բոստոնի հիվանդանոցում: Այդ նույն հիվանդանոցում գտնվում էր նաև Վինսի ապագա կին 29 ամյա Ջեյմի Նեշը,որը 2010 թվականին ավտովթարի էր ենթարկվել, որից նա հրաշքով էր փրկվել, սակայն մարմնի 70%-ը վառվել էր: Ամբողջովին վառվել էին նրա ձեռքերը, ոտքերը և մեջքը:
Երիտասարդ զույգը իրար հետ ծանոթացել էին հիվանդանոցում հոգեբանական դասընթացների ժամանակ: Երիտասարդ զույգը ամուսնացել էր մարտի 30-ին: Հարսանքին ներկա էին շուրջ 200 մարդ: Հյուրերի թվում կային նաև բժիշկներ և բուժքույրեր: Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ զույգը ամուսնացել էր հենց նույն եկեղեցում, որտեղ Վինսը վնասվածքներ էր ստացել: