Ինչպես հայտնել ենք, «Ոչ թալանին» նախաձեռնության մասնակիցները շարժվեցինդ եպի բաղրամյան փողոց, որտեղ և փակեցին ճանապարհը: Նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ պատրաստ է ընդունել հոսանքի թանկացման դեմ բողոքող 3-4 ակտիվիստների, այն դեպքում եթե մյուսները չգնան դեպի նախագահի նստավայր ու վերադառնան Ազատության հրապարակ:
Այս մասին ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նա ասաց, որ իրեն այդ մասին փոխանցել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Սակայն ակտիվիստները հրաժարվեցին ընդունել առաջարկը:
Ուղիղ միացումը կարող եք տեսնել այստեղ: