Էլեկտրաէներգիայի սակագնի անօրինական բարձրացման դեմ պայքարող ցուցարարները փակել են նաև մի քանի միջպետական ավտոճանապարհ: Այս մասին այսօր Բաղրամյան փողոցում տեղի ունեցող նստացույցի ժամանակ հայտարարեց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:
- Հենց այս պահին Գյումրի-Երևան ճանապարհը փակ է, Մարալիկի ճանապարհը փակ է, Գավառի ճանապարհը փակ է, Սևանի ճանապարհը փակ է: Անգամ Պարսկաստանից եկած ֆուռերը արդեն երկրորդ օրն է չեն կարողանում շարժվեն այնտեղից, որովհետև միջպետական ավտոճանապարհը փակ է:
«Մենք ոստիկանների հետ ոչ մի խնդիր չունենք: Իրենք մեր եղբայրներն են»,- ի պատասխան ոսիկանության բռնի ուժ կիրառելու հայտարարությանը ասաց նա:
Ուղիղ միացումը կարող եք տեսնել այստեղ: