«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Անցած շաբաթ օրը` հունիսի 20-ին, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իշխանության ներկայացուցիչները ներկա են գտնվել ՀՀ ԿԱ նախկին մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդու հարսանիքին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հարսանիքը տեղի է ունեցել Ծաղկաձորի «Գոլդեն փելս» (Golden palace) հյուրանոցային համալիրում:
Ի դեպ, այս հյուրանոցը կապվում է Արմեն Ավետիսյանի անվան հետ: Նկատենք, որ հարսանեկան արարողությունը շատ շքեղ է եղել. երգիչ-երգչուհիների մի մասն էլ արտերկրից է հրավիրված եղել: Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը բավական երկար ժամանակ մասնակցել է հարսանիքին և «տեղը տեղին» քեֆ է արել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: