Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր առավոտյան՝ ժամը 5:30-ին, ՀՀ ոստիկանության կողմից իրականացվեցին բարբարոս գործողություններ Բաղրամյան փողոցում նստացույցը ցրելու համար: Գործի դրվեցին ջրցան մեքենաներ և հատուկ տեխնիկա:
Այս գործողությունների արդյունքում տուժել են նաև լրագրողներ, որոնք կատարում էին իրենց աշխատանքային պարտականությունները: Գործողությունը սկսելուն պես՝ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հրահանգով դաժան բռնության և ծեծի են ենթարկվել 1in.am-ի օպերատորներ Կարեն Չիլինգարյանը, Հովսեփ Հովսեփյանը և Գոռ Հովհաննիսյանը:
Ըստ տեղեկությունների Լևոն Երանոսյանը հատուկ հրահանգել է հաշվեհարդար տեսնել Գոռ Հովհաննիսյանի նկատմամբ՝ շարքից հանելով նրա աշխատանքային թվային տեսախցիկն ու ուղիղ եթերի սարքը: