Մոտ 30 րոպե առաջ զգալի թվով ոստիկաններ հարձակվեցին Գյումրու թատերական հրապարակում խաղաղ նստացույց անող երիտասարդների վրա և բռնի, առանց որևէ պահանջ ներկայացնելու նրանց ոստիկանական մեքենաներով տարան:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն երիտասարդները ներկայումս գտնվում են Գյումրու ոստիկանության Կումայրի բաժամունքում:
Գյումրեցիները ներկայումս հավաքվում են երկաթգծի կայարանի հարևանությամբ գտնվող ոստիկանության բաժամունքի դիմաց՝ խաղաղ ցուցարարների ազտության պահանջով:
Վահան Թումասյան
Հիշեցնենք, որ երեկ հայտնեցինք՝ Գյումրի-Երևան ճանապարհը փակ է, Մարալիկի ճանապարհը փակ է, Գավառի ճանապարհը փակ է, Սևանի ճանապարհը փակ է: