Վրաստռանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին գլխավորում է Բրիտանական վիջինյան թերակղզու օֆշորային գոտու հետ կապված նոր ցուցակը:
Այս մասին նշում է անգլիական Guardian պարբերականը: Այդ նոր ցուցակի մեջ մտնում են նաև Պակիստանից, Հնդկաստանից, Թաիլանդից և Ինդոնեզիայից նշանավոր դեմքեր: Այս ցուցակի մեջ ընդգրկված է նաև Իրանական ռեժիմին հովոնավորման մեջ մեղադրվող կազմակերպության տնօրենը:
Լորդերի պալատի անդամ, լիբերալ- դեմոկրատ Օուկեշոտը արդեն հայտարարել էր.«Ինչպես Դեվիդ Քամերոնը չի ծիծաղում, երբ կոչ է անում մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ խոշոր կազմակերպություններին հարկ վճարել:Քանի որ մենք թույլ ենք տալիս Բրիտանական Վիրջինյան կղզիներին օգտագործել բրիտնական օրենքները և Բրիտանիայի աջակցությունը միլիարդավոր կեղտոտ փողերի լվալ»:
Վրաստան, Բիձինա Իվանիշվիլի, օֆշորային կազմակերպությունը Bosherston Overseas Corp: Հոդվածի մեջ նշվում է, որ Իվանիշվիլին «2006-2009 թվականներին համարվում է Բրիտանական Վիրջինյան կազմակերպության տնօրեն, որը ղեկավարվում է Պանամայում գտնվող գործակալի միջոցով, որը ընդգրկված է 2006 թվականից և դեռևս ակտիվ է»:
Այստեղ նաև բերվում է Իվանիշվիլիի մամլո խոսնակի մեկնաբանությունը «2011-2012 թվականներին վարչապետ Իվանիշվիլին չի ունեցել սեփականության իրավունք կազմակերպությունում և հետևաբար պարտավորված չէր հայտարարել այդ մասին»:
Պարբերականը նաև նշում է, որ Իրանի բեռնատար նավատորմը գործում է Tamalaris Consolidated Ltd օֆշորային կազմակերպության միջոցով։ Այն ստեղծվել է Վիրջինյան կղզիներում 2006թ.-ին։ Դրա բաժնետերերից է համարվում պանամական հայտնի Palmarris Group SA ընկերությունը, իսկ տնօրենը բրիտանացի Նեյլ Գեյթելին :
2011թ.-ին ԱՄՆ կառավարությունը և Մեծ Բրիտանիան այդ ընկերությանը ներառել էին «սև ցուցակում», որպես իրանական նավթային ընկերության հովանավոր, որը ստեղծվել էր միջուկային ծրագրերի պատճառով սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար։