Համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ով հայտնի է նաև իր հասարակական բուռն գործունեությամբ, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ բողոքի ակցիաներին: Նա իր գրառման մեջ մասնավորապես նշել է. «Այս ամենը նշանակում է 3 բան՝ 1. մոնոպոլիզացված արտասահմանայան կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է ազգայնացվեն և վերահսկվեն անկախ կառույցի մարմնի: 2. Հայաստանում քաղաքացիական հասարակությունը մեծ զարգացում է ապրում: 3. Նախկինում նմանատիպ անարդար ծրագրերի, ինչպես օրինակ հասարակական տրանսպորտի գնի թանկացման դեմ քաղաքացիական հասարակության անհնազանդությունն ու պայքարը տվել են իրենց պտուղները»:

  

Սերժ Թանկյան