Ամերիկյան պարբերականներից մեկը՝ «The Washington Post»-ն անդրադարձել է Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված ակցիաներին, քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած ընդհարումներին: Հոդվածում մասնավորապես նշվում է, որ «երեքշաբթի օրը Հայաստանի մայրաքաղաքում ոստիկանական ուժերը ցրել են ցուցարարներին, ովքեր արգելափակել էին կենտրոնական պողոտան ի նշան բողոքի ընդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Արդյունքում ձերբակալվել է ավելի քան 200 մարդ:
Ավելի քան 5000 ցուցարարներ երթով շարժվել են դեպի նախագահական նստավայր, սակայն կանգնեցվել են ջրցան մեքենաներով զինված ոստիկանների կողմից: Ցուցարարները նստել են գետնին, կասեցրել երթևեկությունը և անուշադրության մատնել ոստիկանության՝ ճանապարհն ազատելու կոչերը:
Ցուցարարների հիմնական պահանջն է եղել վերանայել էլեկտրաէներհգիայի սակագինը 17-22 տոկոսով բարձրացնելու որոշումը: Որևէ տեսակի քաղաքական պահաջներ չեն հնչել:
Դեպի ծով ելք չունեցող երկրի տնտեսությունը կաղում է իր հարևան երկրների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ փակ սահմաններ ունենալու պատճառով՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ»: