Երգչուհի Սոնա Շահգելդյանը հետևյալ գրառումն է թողել իր ֆեյսբուքյան էջում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված պայքարի վերաբերյալ.
«Ես կմիանայի նրանց, ուղղակի որ շոու-բիզնեսի անդամ եմ, շատ գործեր ունեմ, զբաղված եմ, բայց ես ոչնչից չեմ վախենում, ռիսկով եմ: Ճիշտ եմ համարում նրանց քայլը, ցույց անողներն իրավունք ունեն ցույց անելու, բայց պետք չէր նման դաժան բաներ անել նրանց դեմ: