Քիչ առաջ ավարտվեց Նարեկ Աբգարյան - Վիլիան Տանկո մենամարտը: Միավորների չիչին տարբերությամբ մեր բռնցքամարտիկը պարտվեց:

Հիշեցնենք, որ 52 կգ քաշային բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը 1/8 եզրափակիչում հաղթել էր Հունգարիան ներկայացնող Նանդոր Քսոկային:

Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

« Դա մրցավարների կարծիքն է: Մենք միանգամայն այլ կարծիքի ենք: Չեմ կարող չգրել մի զավեշտի մասին: Ժամանակակից բռնցքամարտում կողային 5 մրցավարներից համակարգիչը ընտրում է 3-ի գնահատականը և վճիռը կայացնում է՝ ելնելով այդ 3-ի գնահատականից:

Այս մենամարտում Նարեկին հաղթանակ էին շնորհել Գերմանիայի, Լեհաստանի և Ֆիլիպինի ներկայացուցիչները: Սակայն համակարգիչը, ճագատագրի հեգնանքով , ընտրել էր Բրազիլիայի, Թունիսի և Գերմանիայի ներկայացուցիչներին: Իսկ Բրազիլիայի և Թունիսի ներկայացուցիչների կարծիքով հաղթել էր մեր մրցակիցը: Ստացվեց 2-1` հօգուտ սլովակ բռնցքամարտիկի»: