Ձեզ եմ ասում, շնչավոր արարածներ, որ իշխանություն եք ներկայացնում, նաև նրանց (և հատկապես նրանց), ովքեր իմ ընկերներն ու ծանոթներն են այդ իշխանության մեջ:

Գետինը մտնեք: Գետինը մտնեք, որ մեր երկիրը հասցրեցիք մինչև բարոյալքման ու այլասերման այս աստիճանը: Այսօր ծեծված մի մատ էրեխեքի արցունքն ու արյունը, մարմնական ցավն ու հոգեկան ապրումները թող ծանրանան ձեր խղճին ու ձեր ապրելիք օրերի վրա: Դրանից ավելին չեք էլ վաստակել:

Ներում չկա, ներողամտություն չկա: Աչքիս գրողն եք բոլորդ անխտիր:

Գրել է Հովիկ Չարխչյանն իր ֆեյսբուքյան էջում: