Արդեն երկրորդ օրն է` մայրաքաղաքում շարունակվում է «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպված բողոքի ակցիան` ընդդեմ էլէներգիայի սակագնի բարձրացման: Ակտիվիստները նախօրեին փակել էին Բաղրամյան պողոտան և պահանջում էին, որ Սերժ Սարգսյանը վերանայի էլէներգիայի թանկացման վերաբերյալ ՀԿԾՀ որոշումը և կասեցնի այն:

Ժամեր առաջ մեկնարկած բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին բաց թողնել նախօրեին ձերբակալված իրենց ընկերներին և վերանայել էլէներգիայի սակագինը:
Րոպեներ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրապարակեց ոստիկանության հաղորդագրությունը, ըստ որի` բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել և դադարեցվել են հետապնդումները:

Կարելի է եզրահանգել, որ հիմնական երկու պահանջներից մեկը լիարժեք կերպով բավարարելվել է: Հավանական է, որ ստեղծված լարված իրադրությունում կողմերը հանգեն կոմպրոմիսային տարբերակի, որն ինքնստինքյան զերծ կպահի բախումներից և դրա բացասական հետևանքներից:

Արմեն Հովասափյան