ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների ու օտարերկրյա պետությությունների ռազմաուսումնական հաստատությունների 2015/2016 ուսումնական տարվա ընդունելությունը տեղի է ունենալու հետևյալ ժամանակահատվածում.
1. ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում.
- թեկնածուների ներկայացումը ինստիտուտ` ս.թ. հուլիսի 9-ին,
- ռազմաբժշկական փորձաքննության անցկացումը` ս.թ. հուլիսի 13-ից 14-ը,
- ֆիզիկական պատրաստության ստուգում` ս.թ. հուլիսի 14-ից 15-ը,
- ընդունելության մանդատային հանձնաժողովի նիստը` ս.թ. հուլիսի 21-ին,
2. ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտում.
- թեկնածուների ներկայացումը ինստիտուտ` ս.թ. հուլիսի 9-ին,
- ռազմաբժշկական փորձաքննության անցկացումը ՀՕՊ և կապ մասնագիտությամբ դիմորդների համար` ս.թ. հուլիսի 13-ից 14-ը, ավիացիոն մասնագիտությամբ դիմորդների համար` ս.թ. հուլիսի 15-ից 16-ը,
- ֆիզիկական պատրաստության ստուգում` ս.թ. հուլիսի 16-ին,
- ընդունելության մանդատային հանձնաժողովի նիստը` ս.թ. հուլիսի 17-ին,
3. Օտարերկրյա պետությությունների ՌՈՒՀ-երի դիմորդների ընդունելությունը կատարվելու է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում.
- թեկնածուների ներկայացումը ինստիտուտ` ս.թ. հուլիսի 9-ին,
- ռազմաբժշկական փորձաքննության անցկացումը` ս.թ. հուլիսի 10-ից 11-ը,
- ֆիզիկական պատրաստության ստուգում` ս.թ. հուլիսի 13-ին,
- ընդունելության մանդատային հանձնաժողովի նիստը` ս.թ. հուլիսի 17-ին:
Դիմորդները ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտների ընդունելության համար պետք է ներկայացնեն մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից միասնական քննությունների վկայագիրը:
Արտասահմանյան երկրների ՌՈՒՀ-երի ընդունելությունը իրականացվելու է մրցութային կարգով` հետևյալ առարկաներից միասնական քննությունների արդյունքների հիման վրա.
- ՌԴ ՌՈՒՀ-երի համար` մաթեմատիկա, ֆիզիկա, ռուսաց լեզու,
- այլ պետությունների ՌՈՒՀ-երի համար` մաթեմատիկա, ֆիզիկա, անգլերեն (գերմաներեն, ֆրանսերեն):
Բոլոր դիմորդները կենտրոնացված կարգով ենթարկվելու են բուժզննման, հանձնելու են քննություն ֆիզիկական պատրաստությունից և անցնելու են մասնագիտական կողմնորոշման հարցազրույց:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					