Ադրբեջանի Նարդարան բնակավայրում ապրիլի 5-ին տեղի է ունենալու հանրահավաք, որտեղ ցուցարարները պահանջելու են նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը: Այս մասին նշում է Regnum գործակալությունը: Ինչպես հայտնում է նույն գործակալությունը ապրիլի մեկին տեղի էր ունեցել հանրահավաք ի պաշտպանություն աստվածաբան Թալեհ Բաղիրովի: Այդ հանրահավաքի ժամանակ ցուցարարները իշխանություններին տվել էին հինգ օր ժամանակ, որպեսզի ազատ արձակեն Բաղիրովին, հակառակ դեպքում նրանք նշում էին, որ հանրահավաք կկազմակերպեն` պահանջելով նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը: 

Հիշեցնենք, որ Բաղիրովը ձերբակալվել էր մարտի 31-ին և մեղադրվում էր թմրամիջոցների ձեռք բերման և պահպանման մեջ: Եթե նրա նկատմամբ հարուցված մեղադրանքները հաստատվեն, ապա վերջինիս սպառնում է երեք տարի ազատազրկում: 
Ձերբակալվել է նաև աստվածաբանի վարորդ Անար Մելիքովը, որը մեղադրվում է անօրինական զենքի, պայթուցիկ միջոցների ձեռք բերման, կրման, պահպանման մեջ: 

Վերջինիս սպառնում է երկուսից երեք տարվա ազատազրկում: 
Բագիրովին ձերբակալվել էին նաև նախկինում: Այսպես 2011 թվականի մայիսի վեցին նա ձերբակալվել էր Ադրբեջանի կրթության նախարարության դիմաց «Ազատություն հիջաբից» հանրահավաքին մասնակցելու մեջ և ազատվել 2012 թվականի նոյեմբերի 6-ին: