43-ամյա հայտնի կիսապաշտպանը, ով 2014թ.-ին ավարտել էր ֆուտբոլիստի կարիերան, ղեկավարում է բրազիլական Բ սերիայում հանդես եկող «Մոժի - Միրին» ակումբը:
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանն ինստագրամյան իր էջում գրել է.
«Բոլոր պլյուսներն ու մինուսները երկար անալիզի ենթարկելուց հետո որոշեցի, որ կմիանամ թիմին՝ որպես ֆուտբոլիստ: Բայց դա չի նշանակում, որ ես անպայման դուրս կգամ խաղադաշտ միայն նրա համար, որ ակումբի ղեկավարն եմ:
Արդեն 15 ամիս ես չեմ խաղացել, բայց հիմա ծնկիս հետ ամեն ինչ կարգին է: Ես կարող եմ օգնել թիմին մի քանի խաղերում, իսկ առաջիկա մարզումներն ինձ կօգնեն վերականգնել մարզավիճակս»:
Հավելենք, որ բացի «Բարսելոնայից», բրազիլացին խաղացել է նաև «Միլանում» և «Օլիմպիակոսում»:
Կատալոնացիների թիմում Ռիվալդոն 157 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 86 գոլի հեղինակ, իսկ Ազգային հավաքականում անցկացրած 74 հանդիպումներում աչքի է ընկել 34 անգամ: