Երկու օր էլ հետևում եմ ռուսաստանյան ԶԼՄ-ի արձագանքին՝ Երևանում ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ թանկացման ԴԵՄ տեղի ունեցող ցույցերի վերաբերյալ...Նույնիսկ ինձ մոտ արդեն այնպիսի տպավորություն է,որ ես ոչ թե ապրում եմ Հայաստանում,այլ Կամբոջայում,Լաոսում կամ Ջիբութիում...Ռուսաստանյան ОРТ,PTP,HTB և այլ հեռուստաընկերություններ իրենց ռեպորտաժներում այնպես ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ են ներկայացնում տեղի ունեցած և ՈՒՆԵՑՈՂ իրադարձությունները,որ ավելի են ԶԱՅՐԱՑՆՈՒՄ մարդկանց...
Ըստ ռուսական ԶԼՄ-ի ամեն ինչում մեղավոր են "ամերիկացիները և եվրոպացիները",որոնք ուզում են հերթական "նարնջագույն" հեղափոխությունը կազմակերպել հետխորհրդային հանրապետություններից մեկում՝ի հակառակ ՌԴ-ի շահերի...Ու ամեն ինչ բարդում են ՀԿ-րի վրա,որոնք "ՍՆՎՈՒՄ" են արևմուտքից...Սակայն ռուսաստանյան քարոզչամեքենայի ԿՆՔԱՀԱՅՐԵՐԸ չեն ուզում ընդունել այն,որ այդ ՀԿ-րի ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ պայմանավորված է Հայստանի նկատմամբ վարվող Ռուսաստանի անտրամաբանական և անհեռատես քաղաքականությամբ...
Հետաքրքիր է իմանալ՝ԱՄՆ-ից և "Եվրոպաներից" հովանավորվող ՀԿ-ն էին ՊԱՏՎԻՐԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ "ՌԱՕ ԵԷՍ"-ի հայաստանյան ներկայացուցիչ՝ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի ԲԻբինին էլետկրաէներգիայի գնի բարձրացման հայտ ներկայացնել և ԴԱՌՆԱԼ պատճառ այն ամենի,ինչ տեղի է ունենում Հայաստանում այժմ...Եթե այդպես է,ապա ՌԴ-ն Ե.Բիբինի գործունեության վերաբերյալ հետաքննություն պետք է անկացնի և պարզի,թե ում շահերից է գործում այս տարրական թալանչին,որը Հայաստանի նման երկրում,որտեղ բնակչության մոտ 45-50% ԱՂՔԱՏ է,ինքն իրեն 60 ՀԱԶԱՐ դոլլար աշխատավարձ է տալիս...Մի թե՞ պաշտոնական Մոսկվան չի հասկանում,որ իր կողմից վերահսկվող "Գազպրոմ Արմենիայի","ՀԷՑ"-րի,"Հարավկովկասյան երկաթուղիների" ԳԵՐՇԱՀՈՒՅԹ ստանալու մոլուցքով պայմանավորված գործունեությունն է,որ ՀԱԿԱՌՈՒՍԱԱՆ տրամադրություններ է սերմանում մեր հասարակության մոտ...
Ռուսաստանում արտագնա աշխատող մեր համերկրացիների վաստակածը Հայաստանում աշխատող թալանչի ռուս պաշտոնյաները շատ արագ հետ են վերադարձնում Ռուսասատան կամ դնում սեփական գրպանները...Պաշտոնական Մոսկվան մտածում է,թե մենք մոռացել ենք,թե ինչպես 2002 թ. 100 միլիոն դոլլար պարտքի դիմաց վերջինս մեզանից ՊԱՐՏԱԴՐԵԼՈՎ ՍՏԱՑԱՎ մի քանի ձեռնարկություններ,որոնք մինչև հիմա չեն գործում...Սակայն 2000թ. մինչ այսօր մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը չեղյալ է հայտարաել Կուբայի՝ 31,7 միլիարդ դոլլարի,Իրաքի՝21,5 միլիարդ դոլլարի,Մոնղոլիայի և Աֆղանստանի՝11-ական միլիարդ դոլլաիր,Հյուսիսային Կորեայի և Սիրիայի՝10-ական միլիարդ դոլլարի ՊԱՐՏՔԵՐԸ...
Ըստ ռուսական "Կոմսոմոլսկայա Պրավդա" թերթի 2000-2014թթ. ՌԴ-ն շուրջ 140 միլիարդ դոլլարի պարտքեր է զիջել բազմաթիվ երկրների,սակայն Հայաստնաի 100 միլիոն դոլլարի պարտքը "ՍՏԱՑԱՎ"...Մոսկավան ուզում է,որ մենք շատ հանգիստ վերաբերվենք իր և Բաքվի ռազմական համագործակցությանը...4 միլիարդ դոլլարի զենքի վաճառքը ազերիներին՝Մոսկվայի համար ընդամենը "բիզնես" է...Ու այդ "բիզնեսի" հետևանքով ակ և կարա կոյունլուները մեր զինվորներին են սպանում ռուսական զենքով...Մոսկվան մտածում է,որ Հայաստանում մոռացել են Վ.Պերմյակովի "գործը"...Սա ընդամենը մի քանի օրինակ բերեցի հայ-ռուսական հարաբերությունների տարբեր ոլորտներից,որտեղ Հայաստանը ՄԻՇՏ պարտվողի և լսողի դերում է...Ու այս ամենը արդեն տալիս է իր "ՊՏՈՒՂՆԵՐԸ"...Ռուսական քարոզչամեքենան լավ կլինի փոխի իր վարքագիծը,քանի դեռ ուշ չէ...
Հ.Գ.Եթե Մոսկվան մտածում է,որ Հայաստանում գործող բազմաթիվ ՀԿ-րի թիկունքում կանգնած է Արևմուտքը,ապա թող ինքն էլ իր մեթոդներով հովանավորի այն ՀԿ-րին որոնք ռուսամետ կողմնորոշում ունեն...Կամ թող բացատրի հայ հասարակությանը,թե ինչու ՀՀ-ու գործող և սպասարկման ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ կազմակերպությունները ուղղակի ԹԱԼԱՆՈՒՄ են ՀՀ-ը քաղաքացիներին...
Գագիկ Համբարյան՝ ֆեյսբուք