Հենց նոր համացանացում կարդացի, որ Հայ Մեծանուն Արտիստ Վարդան Պետրոսյանը կալանավայրում հացադուլ է հայտարարել՝ ի աջակցություն «Ոչ թալանին» նախաձեռնության և Բաղրամյան պողոտայի նստացույցի մասնակիցների:
«Ես ֆիզիկապես այդտեղ չեմ, բայց այսպես կարող եմ իմ զորակցությունը հայտնել բոլոր մասնակիցներին»,- ասել է Արժանի Հայորդին:
Շարունակում ես բարձրանալ իմ աչքերում և հիացնել ինձ քո հայասիրությամբ հարգելի Վարդան:
Երանի՜ մեզ հետ լինեիր, մեր կողքին և լիարժեքորեն փոխանցեիր մեզ քո անգնահատելի աջակցությունը... բայց ոչի՛նչ, այժմ էլ մենք զգում ենք քո ներկայությունը և վստահորեն շարունակում ենք հավատալ, որ շուտով կմիանաս մեզ:
Արսեն Սարգսյան՝ ֆեյսբուք