Վերջերս Yerevannews.am-ը անդրադարձ էր կատարել այն փաստին, որ Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը (Գռզո) ակտիվանում է:

Օրերս մեդիա դաշտը ուսումնասիրելիս հանդիպեցինք գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի աչք ծակող կերպարին: Տևական ժամանակ քաղաքական աժոտաժից հեռու գտնվող Գռզոյի դրսևորած աշխուժությունը առնվազն հետաքրքրական է: 

Ավելին, վերջինս այնքան է ակտիվացել, որ անգամ իրեն թույլ է տալիս ժողովրդի լեզվով ասած «ճոխություններ»: Իրեն դասելով փրկիչ,  Սուքիասյանը գնացել ու կանգնել է Էլեկտրաէներգիայի սակագնի համար պայքարող հասարակության շարքերում և փորձում է «հարցեր լուծել»՝ իբևև կհարդի, կօգնի, «կփրկի» ցուցարարներին:

Պարոն Սուքիասյան, Դուք ավելի լավ է այլ գործերով զբաղվեք, թեկուզ կրկին «քաղաքականությամբ», քան այսօրվա անհամոզիչ դերակատարմամբ, իսկ PR-ով զբաղվելու այլ վայր գտեք: Մենք չենք մոռացել մարտի 1-յան դեպքերն ու զոհերին... 

Նշենք, որ 2008 թ. մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ Սուքիասյանը ներգրավվեց որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով: Իսկ արդեն 2009թ.-ին հրաժարական տվեց և վայր դրեց ԱԺ պատգամավորական մանդատը։

Անուշ Զոհրաբյան