Վանաձորում հայտարարվեց անժամկետ նստացույց ի սատարում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողների։
Մեր պահանջներն են
- Գտնելով, որ սակագնի որևէ բարձրացում հիմնավորված չէ՝ ՀՀ Կառավարությունից և Նախագահից պահանջում ենք չեղարկել սակագնի բարձրացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը և անկախ աուդիտի ենթարկել «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ն
- Դատապարտելով խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունը՝ ՀՀ Գլխավոր դատախազությունից և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից պահանջում ենք, պատասխանատվության ենթարկել բռնություն կիրառած և դրա վերաբերյալ հրաման արձակած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին
- Հավաքների ազատության իրավունքը համարելով ժողովրդավարական հասարակությունում քաղաքացու ամենակարևոր իրավունքներից մեկը՝ ՀՀ Ոստիկանությունից, ՀՀ Քննչական կոմիտեից և ՀՀ Դատախազությունից՝ պահանջում ենք դադարեցնել խաղաղ ցուցարարների և լրագրողների անհիմն քրեական և վարչական հետապնդումը և հատուցել պատճառված վնասը:
Վարդինե Գրիգորյան ֆեյսբուք
Լուսանկարները lorinews.am-ի