Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը։ Հանրահավաքին, ըստ նախապես հայտարարվածի՝ կհստակեցվի ապրիլի 9-ին «Նոր Հայաստանի» երդմնակալության արարողության կազմակերպչական հարցերը։ Նաև ակնկալվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կամփոփի մարզային այցելությունները, կխոսի ապագա ծրագրերից: