Հունիսի 16-ին, ժամը 02.14-ին, ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել 1956 թ. ծնված Գևորգ Մ.-ի և 1952 թ. ծնված Հովհաննես Մ.-ի տների հարևանությամբ կառուցված օժանդակ շինության տանիքում:
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 02.56-ին, և մարվել ժամը 05.44-ին՝ մարտական երեք հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել է օժանդակ շինության տանիքը` 206 քմ մակերեսով, 3 քմ նոր շինարարական փայտ, 150 հակ անասնակեր և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի 2 անվադող, ինչի հետևանքով վերջիններիս պատճառվել է 2.225.500 դրամի վնաս:
Նախնական տվյալներով՝ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել ամպրոպային լիցքերը /կայծակ/:
Նշանակվել է հրդեհատեխնիկական փորձաքննություն:
Հետաքննությունը վարում է Շիրակի մարզի հրդեհային անվտանգության տեսչությունը: -