Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Միքայել Նարիմանյանը։ Քվեարկության արդյունքները հունիսի 25-ին կայացած ՀՀ Կառավարության նիստում ներկայացրեց կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը։
Նարիմանյանը իր ողջ աշխատանքային կարիերայի ընթացքում աշխատել է Երևանի բժշկական համալսարանում։ Վերջին տարիներին աշխատել է որպես գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր, ապա ավագ գիտաշխատող, եղել թերապիայի 3-րդ ամբիոնի դոցենտ, իսկ 1997թ.-ից ղեկավարում էր ընտանեկան բժշկության ամբիոնը։
2003-2004թթ. նա եղել Առողջապահության նախարարության գլխավոր թերապևտը։ 2004-2011թ. եղել է բժշկական համալսարանի պրոռեկտոր։ 2012թ. դեկտեմբերից ԲՈՒՀ-ի ռեկտորն է։


